Տուն է փլուզվել. կա տուժած

 Ապրիլի 12-ին, ժամը 14.14-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում փլուզվել է տուն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են Այգեստան փողոցի Ս. Ս.-ին պատկանող տներից մեկին մոտակա չշահագործվող խորդանոցի կառուցատարրերը (35 քմ), ինչից տուժել է Գ. Վ.-ը (ծնվ.1987 թ.):

Վերջինս հոսպիտալացվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել