Կինը մեղադրվում է դաշնամուրի ուսուցչուհուն դանակահարելու մեջ

Ֆլորիդայում կինը մեղադրվում է դասից առաջ դաշնամուրի ուսուցչուհուն դանակահարելու մեջ, գրում է NBC Miami-ն: Ոստիկանության փոխանցմամբ հինգշաբթրի օրը` North Miami Beach ստուդիայի մոտ, 41-ամյա Շարոն Կլահարը դանակով հարձակվել է իր երաժշտության ուսուցչուհու վրա:

Ստուդիայի հարակից ատամնաբուժարանի աշխատակիցները ականատես են եղել տեսարանին: Ըստ ոստիկանության` Կլահարը մի քանի անգամ դանակով հարվածել է ուսուցչուհու թևի վերին մասին:

Պատահարի հաջորդ օրը վնասված ուսուցչուհին պատմել է տեղի ունեցածի մանրամասները: Նա ասել է, որ մի քանի ամիս պարապել է Կլահարի հետ և տեղյակ է եղել նրա հոգեկան հիվանդության մասին:

Դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Կլահարը ձերբակալվել է:

Պատրաստեց`Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել