Երեկ ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ, ղեկավարվելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետների տարկետում է տվել Նարեկ Թովմասյանը, Արշավիր Ղահրամանյանը, Վիտալի Ավագյանը, Հայկ Կուպելյանցը և Վահան Մարտիրոսյանը: Նրանք ընդունվել են համապատասխանաբար` Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրա, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Լոնդոնի կայսերական քոլեջի ասպիրանտուրա, Քեմբրիջի Սիդնեյ Սյուսեքս քոլեջի ասպիրանտուրա և Լոնդոնի համալսարանական քոլեջի բակալավրիատ։