Երևանում գիշերային ժամերին որոշ փողոցներում կարելի է տեսնել «գիշերային թիթեռնիկների», որոնք զբաղվում են մարդկության պատմությանը հայտնի ամենահին արհեստով: Ուստի հետաքրքիր է, պատժվու՞մ է արդյոք պոռնկությամբ զբաղվելը: Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի պոռնկությամբ զբաղվելը`առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`առաջացնում են տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net