Երևանի մարզադաշտերում, այգիներում և այլ հասարակական վայրերում կարելի է ականատես լինել երիտասարդների կողմից գարեջրի օգտագործմանը: Իրավաբան.net-ի թղթակիցը փորձեց մասնագետներից ճշտել, թե արդյոք թույատրելի է երիտասարդների կողմից որդեգրած այդ պահվածքը, ինչին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից պատասխանեցին, որ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով` առաջացնում են տուգանքի նշանակում` 10 հազար դրամի չափով, նույն արարքները վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net