Արդարադատության խորհուրդը, որը դատավորներից և իրավաբան գիտնականներից կազմված անկախ մարմին է, իր նիստում ուսումնասիրում է դատավորների առաջարկված թեկնածությունները և հրավիրում նրանց զրույցի:
Դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան բաժնի լրացման նպատակով Արդարադատության խորհուրդն անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։
Ցուցակը Հանրապետության Նախագահին է ներկայացվում ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 15-ը:
Ցուցակի կազմման ժամանակ հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի 25 տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն 5 տեղ:
Հանրապետության Նախագահը ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 25-ը հրամանագրով հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցանկը` իր համար ընդունելի թեկնածություններով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net