Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:

20.01.2015թ.՝ ժամը 01:45-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ, խոշոր տրամաչափի հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Խաչատուրի Փիլոսյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է՝ գլխի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել