Ի՞նչ օրենքներ է այսօր ստորագրել Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահականից:

Աղբյուրը փոխանցում է, որ նախագահը ստորահրել է` «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» ՀՀ oրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին, «Ոuտիկանությունում ծառայության մաuին» ՀՀ oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել