ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշու մ եմ.
Արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Հակոբի ԹԱԹՈՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով: