Քաղաքացի Մարինե Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Մարինե Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցը ազատազրկման դատապարտված իր որդուն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար, իր և ամուսնու վստահությունը չարաշահելով, խաբեությամբ իրենից, ամուսնուց և վերջինիս ազգականից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 26 հազ. 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն որդուն պատժից ազատելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: