ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
Սիրելի գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ, աշխատանքային հաջողություններ:
Թող 2015 թվականը լինի Ձեր նվիրական նպատակների իրականացման տարի, թող Ձեր ընտանիքում միշտ սեր ու լիություն լինի, թող այն լինի հավատով ու ջերմությամբ լեցուն երջանիկ տարի:
Ամենայն բարիք Ձեզ: