Վերացվել է դեղատոմսային ձեւաթղթում բժշկի կողմից փաստաթուղթը կնիքով վավերացնելու պարտականության, ինչպես նաև փաստաթղթերը կնիքով հաստատելու հայեցողական իրավունքի պահանջը: Կառավարությունն այս փոփոխությունները կատարել է այսօր`օգոստոսի 2-ին հերթական նիստի ժամանակ:
Որպես փոփոխության հիմնավորում` նշվում է, որ, ինչպես ցույց է տվել փորձը, դա որևէ հավելյալ երաշխիք չի ստեղծում փաստաթղթերի կեղծման տեսանկյունից։
Վերոհիշյալ փոփոխությունները Կառավարությունը կատարել իր 2001թ. օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» թիվ 759 որոշման մեջ: