Երեկ երեկոյան` ժամը 23.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աբելյան փողոցում գտնվող կոշիկի նորոգման կրպակից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Վրեժ Ս.-ին և 1962 թ. ծնված Հայկ Ջ.-ին:
Նշված կրպակից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով, ներարկիչներ, «Դիմեդրոլ»-ի դեղահաբ և բամբակյա խծուծներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանությունը փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն: