ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի և Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում նկատվում է մառախուղ:
Անձրևում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Արմավիրի մարզում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: