Կառավարությունը հաստատեց` տոներին աշխատանքային օրերը կտեղափոխվեն

Տարեվերջի երկու շաբաթ օրերը կլինեն աշխատանքային, իսկ 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար` ոչ աշխատանքային: Այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Համաձայն նախագծի` 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը կլինեն աշխատանքային օրեր: Այսպիսով` տոների ընթացքում քաղաքացիները կհանգստանան 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2015 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել