«Իբր թե, կոռուպցիայի դեմ են պայքարում կոռուպցիայի մեծագույն ներկայացուցիչները». Տիգրան Աթանեսյան

Գրավի ինստիտուտը մեր երկրում չի գործում: Համոզված է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նրա խոսքերով` ոչ թե գրավը պետք է լինի բացառությունը, այլ կալանքը. «Գրեթե բոլոր դեպքերում պետք է տրվի գրավ, և որպես բացառություն մի քանի հանցագործությունների տարբերակում քննարկվի, որ գրավ թույլատրելի չէ: Ներկայումս, դատավորները մարդ են դուրս թողնում, սկսվում է ներքին հակամարտություն, միանգամից, իբր թե, կոռուպցիայի դեմ են պայքարում, հենց կոռուպցիայի մեծագույն ներկայացուցիչները, մեկը մյուսի նկատմամբ սկսում են բանսարկություններ ու ասեկոսեներ տարածել: Այս փիլիսոփայությունը պետք է փոխվի»,- հիմնավորեց փաստաբանը:

Գրավ չկիրառելու պատճառաբանություններից մեկն էլ այն է, որ հանցագործության մեջ մեղադրվող անձը կարող է փախուստի դիմել: Իր փաստաբանական գործունեության արդյունքում` պարոն Աթանեսյանը եկել է մի եզրահանգման` փախուստի մեջ գտնվող մարդը շատ ավելի ծանր հոգեկան վիճակում է, քան կանավայրում գտնվողը. «Ամեն շշուկից վախենալը, ամեն քայլի ձայնից վախենալը, սարսափելի է: Ավելի լավ է մարդ նստած լինի, քան նման ֆոբիաներով անցնի: Դա ֆինանսապես նույնպես շատ ծանր է, պետք է գոյատևես, գաղտնիությունդ ապահովես և այլն»,- փոխանցեց փաստաբանը` հավելելով, որ այս երևույթը, որպես կանոն, բացառություն է:

Կարդացեք նաև`

Խափանման միջոցներից գրավի կիրառման պարագայում կբեռնաթափվեն մեկուսարանները. Լիպարիտ Սիմոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել