Իրավաբանական ծառայությունների գները աճում են մինչդեռ երկիրը, ըստ Իռլանդիայի կառավարության տվյալների, անկախացման պահից սկսած գտնվում է ամենախորը տնտեսական ճգնաժամի մեջ:
Ֆինանսական ճգնաժամի ընթացքում իռլանդացիները մեծապես տուժել են և մեծ պարտքեր են կուտակել: Ազգային մրցունակության խորհրդի տվյալներով մինչ մասնագիտական ծախսերը ընդհանուր առմամբ կտրուկ իջել էին տնտեսական ճգնաժամի ընթացքում, իրավաբանական ծառայությունների գները տասներկու տոկոսով աճել են՝ վեց տարի առաջվա հետ համեմատ:
Հղում անելով the Times ամսագրին` Global Legal Post-ը հայտնում է, որ խորհրդի տվյալները ցույց են տալիս, որ իրավաբանական ծառայությունների գների բարձրության առումով, Իռալանդիան զբաղեցնում է չորրորդ տեղը աշխարհում: Համաշխարհային բանկը սա բացատրում է փաստաբանների համեմատած ավելի բարձր աշխատավարձի առկայությամբ: