Քենիայի իրավաբանները ձգտում են խոչընդոտել օրենսդրության կիրառմանը, որը հնարավորություն է տալիս օտարերկրյա փաստաբաններին և դատախազներին աշխատել իրենց երկրում, հայտնում է Global Legal Post-ը:
Հասարակությունը պաշտպանում է այն գաղափարը, որ օտարերկրյա փաստաբանների և դատախազների իրենց երկրում աշխատելը նվազեցնում է Քենիայի փաստաբանների հնարավորությունները, որոնք կարող են փոխարինվել օտարերկրյա փաստաբաններով: Ըստ հասարակության` կառավարությունը թույլ է տալիս օտարերկրյացիներին աշխատել Քենիայում, մինչդեռ գոյություն չունի արտասահման տեղափոխվելու համապատասխան պայամանագիր տեղացի փաստաբանների համար:
Հասարակությունը նաև առարկում է, որ կառավարությունը չպետք է կարգավորի իրավաբանական մասնագիտությունը և մասնագիտական գործունեության խնդիրները: Հակառակը`փաստաբաննեը պետք է կարողանան իրենց սեփական կարգապահական հանձնաժողովի միջոցով ինքնուրույն կարգավորել իրենց խնդիրները: