Եվս 10 նոտար այսուհետ կկարողանա իրականացնել Պետռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները: Նրանք մասնակցել են ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման» դասընթացին ու այսօր ստացել վկայական: Հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարությունը: