Amnesty International-ի անդամը, մարդու իրավունքների հայտնի պաշտպանը և իրավաբանը ձերբակալվել է Դուբայի ոստիկանական բաժանմունքում, երբ այնտեղ է գնացել հայտնելու իր որդու անհետացման մասին: Այս մասին հայտնում է Amnesty International կայքը:
Նա եղել է հինգ հայտնի քաղաքական ակտիվիստների դատապաշտպաններից, որոնց ձերբակալել էին և կալանավորել ՄԱԷ-ի կառավարության պաշտոնյաներին վարկաբեկելու համար: Աբդուլահ Մեհամեդը 13 անձանց շարքում է, որոնք կալանավորվել էին պետական անվտանգության ծառայողների կողմից:
Կալանքները իրականացվել են Աբու Դաբիի Հանրային դատավորի կողմից հայտարարված հետաքննությունից հետո, որոնք մեղադրվում էին հանցագործություններում ընդդեմ պետական անվտանգության` հակառակ կանոնադրության և ղեկավարող համակարգի, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար:
Amnesty International-ը կոչ է անում ՄԱԷ-ին վերջ տալ ազատ խոսքի և խաղաղ ցույցերի սահմանափակումներին:
Թարգմանված է Iravaban.net կայքի կողմից: