Ոստիկանության աշխատակիցների անգործությունը՝ հանցագործության բացահայտման ուղղությամբ

ՀՀ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քաղաքացի Ալֆրեդ Բ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասում բանավոր հաղորդում է ներկայացրել իրեն պատկանող` Երևանի Խորենացու փողոցի 25-րդ շենքում գտնվող բնակարանում կատարված գողության մասին: Ահազանգի հիման վրա ոստիկանության երկու աշխատակիցներ գնացել են Ալֆրեդ Բ.-ի բնակարան, սակայն հանցագործության մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:
Ալֆրեդ Բ.-ն նույն օրը նույն դեպքի մասին երկրորդ անգամ է ահազանգել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մաս: Արդեն երկրորդ ահազանգով Ալֆրեդ Բ.-ի բնակարան այցելած այս անգամ արդեն քննիչն իր գործընկերների թույլ տված խախտումները թաքցնելու դիտավորությամբ դեպքի վայրի զննության մասին արձանագրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով: 
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել