ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, բայց որոշ սահմանափակումներով:
Օգոստոսի 31-ի ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաստատեց, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների, փակ` բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար: Ճանապարհահատվածը բաց է ժամը 07.00-ից մինչև 19.00: