ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին մաղթել է ընտանեկան երջանկություն և բազում հաջողություններ: Գալուստ Սահակյանի ուղերձում նաև նշվում է. «Վստահ եմ, որ Ձեր հմուտ ղեկավարությամբ Արցախ աշխարհն այսուհետ եվս վստահ քայլերով կշարունակի զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ»:
Շնորհավորական ուղերձին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում: