Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Յուրի Վարդանյանին նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- ասված է հրամանագրում:
Նշենք, որ նախկինում Յուրի Վարդանյանը եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: