Իրավական Շաբաթ #12
Իրավաբան.net-ն ամփոփում է անցնող շաբաթը. իրավական կարևոր իրադարձությունները մեր դիտանկյունից:
- Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը:
- «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան` այս անգամ հանրապետության նախագահի նստավայրի դիմաց. Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկխոսության առաջարկ է անում։ «Ես Ձեզ հուսախաբ չեմ անելու, հնարավորություն տվեք, աշխատենք,անենք»։
- Նոր կառավարության 4 անդամների անուններն արդեն հայտնի են:
- Փաստաբանական դպրոցը նոր տնօրեն ունի։
- Ինչո՞ւ է 22-ամյա մատուցողուհու սպանության գործի քննությունը սկսվել 1 ժամ ուշացումով:
- Վարդան Պետրոսյանը չի ընդունում իրեն առաջադրվա՛ծ մեղադրանքը` միաժամանակ շեշտելով` դա կապ չունի Հակոբյանների վշտի հետ։
- Արդարադատության խորհրդի նիստերն առաջիկայում դռնբաց կլինեն: Առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Նախագծերը հաստատվել են Կառավարության նիստի ժամանակ:
- Իրարանցում դատարանում. ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հրաժարվում է մասնակցել դատական նիստին. պատճառը դատավորի որոշումն է։
- Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատարան փորձագետներ հրավիրելու միջնորդությունը` վիճաբանության պատճառ:
- Խնդրահարույց կարգավորում` Քրդատ նոր օրենսգրքի նախագծով: