Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի հետ համատեղ մեկնարկում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ ծրագրի երկորդ փուլը: Հասարակական մոնիթորինգի շրջանակներում դիտարկվելու են Երևանի և ՀՀ մարզերի ՔԿԱԳ տարածքային բաժինները: Ծրագրի շրջանակներում այսօր սկսվել է ծրագրի դիտորդների վերապատրաստման սեմինարը:
Ծրագրի հիմնական նպատակն է դիտորդական առաքելության և ոլորտի օրենսդրության մոնիտորինգի իրականացման միջոցով վեր հանել ՀՀ ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա հնարավոր բացերն ու կոռուպցիոն ռիսկերը, դրանց հիման վրա ներկայացնել բարեփոխումների առաջարկություններ՝ ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու վերաբերյալ: