«Պարոն Զեյնալյանը դուրս է եկել «Հանրապետություն» կուսակցությունից, բայց 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է հանդես եկել»․ Ագնեսսա Խամոյան

«Արտակ Զեյնալյանը 2001 թվականից հանդիսացել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, եղել է քաղաքական խորհրդի անդամ, այս կուսակցությունը հիմա կոալիցիա է կազմում Երևանի ավագանու ընտրություններում, պարոն Զեյնալյանը Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է նաև Արդարադատության նախարար։ Դատավորը չի կարող զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ»,-այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսսա Խամոյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

Հիշեցնենք՝ Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Արտակ Զեյնալյանը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավորի և Արդարադատության նախարարի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել