«Բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է». Տիգրան Ավինյան

Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերությունը սեփական միջոցներով 7 նոր ժամանակակից ավտոմեքենա ձեռք կբերի: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել հավաքակազմը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև բժիշկների նկատմամբ գրանցված ոտնձգության դեպքերին:

«Սրանք ցավալի դեպքեր են: Բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որն, անկեղծ ասած, լավ բան չի վկայում մեր մասին, մեր հանրության մասին։

Կարծում եմ՝ բարձրաձայնելու, դրա մասին հաճախակի խոսելու կարիք ունենք, ամեն նմանատիպ դեպքը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի և խոսքով, և իրավապահ համակարգի կողմից, որովհետև բժիշկներն իրենց ծառայությունն են իրականացնում։ Իրենց հիմնական նպատակը կյանքեր փրկելն է, մարդկանց առողջությունը պահպանելը»,- ընդգծել է քաղաքապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել