Ֆրանսիայում հունիսի 17-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերընտրված պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է պատրաստում, որը կներկայացնի խորհրդարանի հաստատմանը, հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:
Բուայեն հայտնել է, որ մինչ այսօր սպառնալիքներ ու վիրավորանքներ է ստանում թուրքերից: Նա «անպատասխանատու» է որակել նախորդ խորհրդարանին ներկայացրած Ցեղասպանությունների ուրացումը քրեականացնող իր հեղինակած օրինագծի առնչությամբ` Թուրքիայի կառավարության ու մամուլի որդեգրած անհանդուրժողական ու հակաժողովրդավարական դիրքորոշումը:
Նա նշել է, թե անարդար է համարում Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը ժխտողների միջև պատիժների տարբերությունները: