«Օրենքում բազմաթիվ թերի կետեր կան, որոնք վնասելու են շուկային»․ անշարժ գույքի գործակալների գործունեությունը փորձ է արվում կանոնակարգել
Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ նպատակ ունենալով կարգավորել ռիելթորական ոլորտը։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս ոլորտը Հայաստանում գործում է առանց որևէ օրենսդրական կարգավորման և տարիների փորձը ցույց է տվել, որ դա բացասական է ազդել ոլորտի կայացման և զարգացման վրա։ Ըստ կոմիտեի՝ դա հանգեցրել է գործող կազմակերպությունների և անձանց կողմից մատուցվող ծառայությունների որակի նվազմանը:
Ռիելթորական գործունեության ոլորտում բացակայում է կարգավորման պետական համակարգը: Բացակայում են, կամ չեն գործում այն իրավական նորմերը, որոնք կարող են նպաստել ռիելթորի պատասխանատվության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործունեության տեղափոխմանը հարկման դաշտ:
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Վահե Դանիելյանը նշում է, որ համաձայն է Կադաստրի կոմիտեի մտահոգության հետ, ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան: Նրա խոսքով՝ նախկինում եղել են կարգավորումներ, որոնք ոչ մի դրական արդյունք չեն տվել, կոռուպցիոն լրացուցիչ ծախսեր են առաջացրել շուկայի մասնակիցների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։