Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է ավտոցիստեռն․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ այրվում է ավտոցիստեռն՝  ընդհանուր 24 տոննա տարողությամբ, որից 20 տոննան բեռնված է հեղուկ գազով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել