Աֆրիկացիներն օգտագործում են Հայաստանի տարածքը` եվրոպական երկրներում հանգրվանելու ճանապարհին. ԱԱԾ

Վերջին ժամանակներս արձանագրվել են Աֆրիկա մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի աճ: Այդ մասին նշված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:
Այդ անձինք  ժամանում են Հայաստան, գտնվում են այստեղ անօրինական կերպով կամ, ձեւական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա, փորձում են ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ: Ըստ ԱԱԾ-ի` նրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի եւ ստեղծել բազմաթիվ խնդիրներ` սոցիալական, ժողովրդագրական, առողջապահական (հաշվի առնելով նշված երկրներում ՁԻԱՀ-ի եւ այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը), քրեածին բնույթի:
Գործող ընթացակարգերով` աֆրիկյան 40 պետություններից քաղաքացիները կարող են ժամանել Հայաստանի Հանրապետություն եւ առանց որեւէ խոչընդոտի ՀՀ պետական սահմանի անցման կետերում ստանալ մուտքի վիզա: ԱԱԾ-ն առաջարկում է այդ 40 պետություններին ընդգրկել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել բացառապես հրավերի հիման վրա: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել