Նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արարատյան փողոցում երկու անձի ծեծի են ենթարկում: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մեկնել են նշված հասցե: Վիճաբանության մասնակից երիտասարդներից մեկը, որի մոտ եղել է ատրճանակի նմանվող առարկա, ոստիկաններին տեսնելով՝ գոտկատեղից գետնին է գցել այն ու դիմել փախուստի: Ոստիկանները, ապօրինի զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով, Բագրատունյաց փողոցի հասցեներից մեկի մոտ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ:
Բագրատունյաց փողոցի նշված հասցեում առգրավվել է նրա կողմից գետնին գցած մարտական ատրճանակը՝ լիցքավորված 4 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
25-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: