Բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ․ Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արդեն նախկին փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականին։ Նա մասնավորապես գրել է․

«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:

Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»:

Հիշեցնենք՝ նա այս պաշտոնում նշանակվել է սեպտեմբերի 5-ին։

Նշենք, որ նրա նշանակումից հետո ակտիվ քննարկվում էր վերջինիս էջում հրապարակված լուսանկարը, որում ինքն է՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ․ «Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում, որին, ի թիվս իմ այլ համակուրսեցիների, հրավիրված եմ եղել նաև ես:

Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է, իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել