Հրապարակվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանի գործով դատավճիռը

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանին, Վարուժան Սավտալյանին և Արսեն Ավետյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ըստ դատավճռի՝ Արկադի Վարդանյանը դատապարտեց 10-ը տարվա ազատազրկման, Արսեն Ավետյանը՝ 11, իսկ Վարուժան Սավտալյանը` 4 տարվա ազատազրկման: Վերջինիս նկատմամբ  դատարանը վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 4 տարվա փորձաշրջան:

Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը:

Պաշտպանը նշեց, որ նման դատավճռի չէին սպասում. «Հոգուս խորքում նման դատավճռի չէի սպասում: Մտածում էի, որ ավելի արդար կլինի: Անպայման բողոքարկելու եմ դատավճիռը Վերաքննիչ դատարան»:

Հիշեցնենք, որ Արսեն Ավետյանին և Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծրագրել են ապօրինաբար կյանքից զրկել Արսեն Ավետյանի հորը՝ Ռոբերտ Ավետյանին:

Վարուժան Սաֆտալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութ է ձեռք բերել և տրամադրել Արսեն Ավետյանին, բացի այդ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չի հայտնել:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել