Ձերբակալվել է քաղաքագետ Արկադի Վարդանյանը

Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ս.թ մայիսի 18-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:

Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):

Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: Ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու հարցերը:

Քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը կտրամադրվի հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի և համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը:

Տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

 

Լուսանկարը` Tert.am-ի

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել