Ինտերնետային հանրագիտարանի` «Վիքիպեդիայի» հիմնադիրը կոչ է անում Բրիտանիայի ներքին գործերի նախարարությանը դադարեցնել Բրիտանիայի ուսանողին ԱՄՆ-ին հանձնելու գործընթացը: Վերջինս մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտման մեջ, հայտնում է «Գլոբըլ Լիգըլ Փոսթ» կայքը:
Բրիտանայի ուսանողը` Ռիչարդ Օդուայերը, կարող է դատապարտվել 10 տարի ազատազրկման իր TVShack.net կայքն այնպիսի կայքերի կապելու (լինկ) համար, որոնք պարունակում էին կեղծ (պիրատային) հեռուստահաղորդումներ:
Սակայն Օդուայերի պաշտպանները մեկնաբանում են, որ կայքը չի պարունակել նյութեր և իրավունք չունի դատապարտվելու:
Պարոն Օդուայերի հանձնումը հաստատվել էր հունվարին դաշնային դատավորի կողմից, սակայն պարոն Ջիմի Ուեյլսը` «Վիքիպեդիայի» հիմնադիրը, ով ծնվել է Ալաբամայում, բայց իր ողջ կյանքում ապրել Լոնդոնում, գրում է. «Պարոն Օդուայերը ԱՄՆ-ի քաղաքացի չէ. նա ապրել է Միացյալ Թագավորությունում իր ամբողջ կյանքի ընթացքում, նրա կայքը գրանցված չէ ԱՄՆ-ում, իսկ նրա ընթերցողները ԱՄՆ-ից չեն: Ամերիկան փորձում է դատապարտել Միացյալ Թագավորության քաղաքացու ենթադրվող հանցագործության համար, որը տեղի է ունեցել Միացյալ Թագավորության հողի վրա»: