Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ պատրաստ է Ակադեմիական քաղաքի մաստեր պլանը, որը 450 էջանոց մի փաթեթ է և ուղարկվել է գերմանական ընկերության կողմից։
«Շատ ֆունդամենտալ գործ է արված, ընդհուպ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի և ինչպիսի բուսականություն պետք է լինի, որ շերտի բուսականությունն ինչպիսի գործառույթ պետք է իրականացնի, և սա ցույց եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ Ակադեմիական քաղաքի նախագիծն ահա առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է, որը մեր իրականության մեջ ես շատ հաճախ չեմ տեսնում և ուրախ եմ, որ դա ևս մի կարևոր քայլ է հենց Ակադեմիական քաղաքի առիթով»,-ասաց Փաշինյանը։
Տեսանյութը՝ այստեղ։