Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնին հատկացված կրթական տարածքը նոր ուսումնական տարում կլինի նոր տեսքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Արդյունքում մեր ուսանողները հնարավորություն կունենան ժամանակակից կրթական միջավայրում ստանալ մրցունակ կրթություն:
Մեր կողմից բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվում են Պոլիտեխնիկում ժամանակակից կրթական միջավայր և որակյալ տեխնոլոգիական կրթություն ապահովելու նպատակով:
Դիզայն նախագիծը իրականացվել է ամբիոնի մասնագետների և ուսանողների կողմից, իսկ վերանորոգման ծրագիրը իրականացվելու է Պոլիտեխնիկի բարերարների աջակցությամբ»,-նշել է նա:


