2024 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ-ում ինքնասպանության և ինքնասպանության փորձի 422 դեպք է գրանցվել։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Նշված 422-ից 107-ը ինքնասպանության դեպքեր են եղել։ Տվյալների համաձայն՝ մահացածների մեծ մասը (81 մարդ) տղամարդիկ են եղել, մնացածը՝ կանայք։
