Օգոստոսի 10-ին՝ ժամը 15:41-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի ափից մոտ 2 կմ հեռավորության վրա նկատվում է անշարժ նավակ:
Դեպքի վայր է մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ մոտորանավակն ափից մոտ 2 կմ հեռավորության վրա շրջվել է. քաղաքացին ինքնուրույն չի կարողանում վերադառնալ ափ։
Փրկարարներն ափ են դուրս բերել Տ.Ս.-ին (ծնված 1998 թ.):