2023 թվականի պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել Գառնիկ Սանասարյանը

Ներկայացնում ենք 2023 թվականի պահպանության լավագույն ծառայող ճանաչված Գառնիկ Սանասարյանին. նա Ոստիկանությունում ծառայության 12 տարիների ճանապարհ է անցել։

«Ես կարծում եմ, որ ոստիկանությունում աշխատելու համար առաջնահերթ պետք է լինես ընկերասեր, մարդասեր, նվիրված աշխատանքին, սիրելով կատարես քո ծառայությունը»,-նշել է Գառնիկ Սանասարյանը։

Նրա խոսքով՝ լավագույնի կոչումը պարտավորեցնում է առավել բարեխիղճ իրականացնել ծառայությունը։ Գառնիկ Սանասարյանը նաև նշում է՝ լավագույնի կոչումը ոչ միայն իր ձեռքբերումն է, այլ ամբողջ ստորաբաժանման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել