«Ե՛վ Վահագն Վերմիշյանը, և՛ Ջոն Ֆարխոյանը լինելով կալանքի տակ, տվել են նույնաբովանդակ ցուցմունք»․ դրվագի մանրամասները` ըստ ամբաստանյալների և վկաների

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որոնցից մեկը վերաբերում է «Ռամադա» հյուրանոցում ենթադրյալ կաշառք վերցնելուն։ Դրվագն առնչվում է նաև Վերմիշյանի ընկերոջը, Ջոն Ֆարխոյանին, որը գործով մեղադրյալներից մեկն է։

Ֆարխոյանը մեղադրվում է պաշտոնատար անձին կաշառելու, իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։

Այստեղ խոսքը 2000 ԱՄՆ դոլարի մասին է։

Դրվագով նախաքննական մարմնի հիմնավորումներն ամբողջությամբ հերքելով, պաշտպանական կողմը այլ իրականություն է ներկայացնում:

Iravaban.net-ի հետ զրույցում Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այն նկարագրեց որպես գործի «ամենազավեշտալի դրվագ»։ 

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել