52-ամյա Ալեքսանդր Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել Հյուսիսային Տեխասում հազարավոր դեբետային և կրեդիտային քարտերի տվյալները գողանալու և դրանք օգտագործելու մեջ:
nbsdfw.com կայքի փոխանցմամբ` դատարանը Ղուկասյանին մեղադրանք է ներկայացրել կապի էլեկտրոնային միջոցների անօրինական օգտագործման, հանցավոր խմբակային գործունեությանը մասնակցելու և ապօրինի կերպով ուրիշի տվյալները օգտագործելու համար:
Ղուկասյանը բանալիով կարողացել է բացել բենզինային պոմպերը, ապա տեղադրել սարքը, որը արտատպել է քարտերի համարները և անձնական տվյալները:
Նշվում է, որ Ղուկասյանը կարող է դատապարտվել 99 տարվա ազատազրկման: