Նոյեմբերի 29-ին, ժամը 11.05-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի «Կիևյան» կամրջից: Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել «Հաղթանակ» կամրջի վրա, որը կանխվել է ՃՈ աշխատակիցների կողմից: