Եթե դատապարտյալը խուսափում է երեխայի դաստիարակությունից և խնամքից, ապա բաժանմունքի ծառայողը համապատասխան խախտման հայտնաբերման օրվանից 10 օրվա ընթացքում դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին:
Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո դատապարտյալը շարունակում է խուսափել երեխայի դաստիարակությունից և խնամքից, կամ պաշտոնապես հրաժարվել է երեխայից, կամ կատարել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները, ապա բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան` պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատարանի դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին:
Միջնորդագրին կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատարանի որոշման պատճենը, դատապարտյալի կողմից երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափելու մասին վկայող նյութերը, աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը կամ երեխայից պաշտոնապես հրաժարվելը վկայող համապատասխան փաստաթղթերը կամ դրանց պատճենները: