Մատակարարման առանձին փուլում ապրանքների թերի մատակարարում թույլ տված մատակարարը պարտավոր է հաջորդ փուլում (փուլերում)` պայմանագրի գործողության ժամկետի սահմաններում, լրացնել ապրանքների թերի մատակարարված քանակը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Այն դեպքում, երբ մատակարարն ապրանքները բեռնում է պայմանագրում կամ գնորդի բեռնման կարգադրագրում նշված մի քանի գնորդների, ստացողներից մեկին պայմանագրով կամ բեռնման կարգադրագրով նախատեսվածի գերազանցմամբ մատակարարված ապրանքները չեն ծածկում մյուս ստացողներին թերի մատակարարվածը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գնորդն իրավունք ունի, ծանուցելով մատակարարին, հրաժարվել ժամկետանց մատակարարված ապրանքներն ընդունելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Գնորդը պարտավոր է ընդունել մինչև մատակարարի կողմից ծանուցումն ստանալը մատակարարված ապրանքները և վճարել դրանց համար: