Թարգմանիչը կամ մասնագետը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1. օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու թարգմանիչ կամ մասնագետ.
2. դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ.
3. գտնվում է կողմից, նրա օրինական ներկայացուցչից կամ ներկայացուցչից ծառայողական կախվածության մեջ.
4. հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը:
Որպես թարգմանիչ կամ մասնագետ` անձի նախորդ մասնակցությունը գործին, քրեական գործով վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ: Թարգմանչին կամ մասնագետին հայտնված բացարկը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը: