Ալիմենտ բռնագանձելու գործով դատարանը կարող է ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս՝ մինչև ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը։
Բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը` ելնելով կողմերի գույքային և ընտանեկան դրությունից։ Երեխաների համար բռնագանձվող ալիմենտի չափը որոշվում է հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։
Նշված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից: