Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը լրացնել ևս մեկ նյարդաբան մասնագետով։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշմամբ հաստատված հավելված 3-ում «Հասմիկ Ռաֆայելի Ամրոյան – նյարդաբան» բառերից հետո լրացնել «Խաչիկ Նվերի Պետրոսյան – նյարդաբան» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։